Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»։
Լարված մրցավեճում հաջողությունը նռնագույնների կողմն էր՝ 2։1։ 16-րդ րոպեին րոպեին հաշիվը բացեց Դանիիլ Կուլիկովը։
32-ին առավելությունը մեծացրեց Գևորգ Տարախչյանը։ Հայ ֆուտբոլիտը հեղինակեց 4-րդ գնդակն ընթացիկ մրցաշրջանում։ Նա Լևոն Պետրոսյանի ու Հելդեր Ֆերեյրայի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը։
67-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» հեղինակության գոլը խփեց Կառլոս Ֆրանսան։ Հաղթանակի շնորհիվ Արտակ Օսեյանի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 10-ի, «Սարդարապատի», «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» հետ կիսում է 2-րդ տեղը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 5
«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 2։1
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Մարզադաշտ՝ Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Դանիիլ Կուլիկով 16, Գևորգ Տարախչյան 32, Կառլոս Ֆրանսա 67
Խաղի արձանագրությունը