Հետ
30.08.2026 18:56

ԲԿՄԱ-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը

Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը։ ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը՝ տոնելով առաջին հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում։ 

Բոլոր գոլերը գրանցվեցին 2-րդ կեսում։ 66-րդ րոպեին հաշիվը բացեց Պողոս Կրմզյանը։ 7 րոպե անց Դավիթ Հարությունյանը կրկնապատկեց բանակայինների առավելությունը։

Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմի վերջնական հաղթանակն ապահովեց Նարեկ Հովհաննիսյանը։ 

Հաղթանակի շնորհիվ ԲԿՄԱ-ն միավորների թիվը հասցրեց 4-ի և 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Գանձասարը» 10-րդն է 3 միավորով։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 5
«Գանձասար» - ԲԿՄԱ՝ 0։3
Մարզադաշտ՝ «Ջունիոր Սպորտ»
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Պողոս Կրմզյան 66, Դավիթ Հարությունյան 73, Նարեկ Հովհաննիսյան 80