Հետ
29.08.2026 20:15

ՀՊԼ․ «Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունեց «Շիրակին»։ Գյումրին ներկայացնող ակումբը 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ 

Դուբլի հեղինակ դարձավ Մեսամբա Բամբան։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Դոնալդ Ալվին Կոդիան ու Ռաֆիկ Միսակյանը։ 

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը 7 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վանը» 1 միավոր ունի։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 5
«Վան» - «Շիրակ»՝ 0։4
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Մարզադաշտ՝ Չարենցավան քաղաքային
Գոլերը՝ Մեսամբա Բամբա 21, 43, Դոնալդ Ալվին Կոդիա 45, Ռաֆիկ Միսակյան 50
Խաղի արձանագրությունը