Հետ
30.08.2026 22:12

«Նոան» ուժեղ էր «Արարատից»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վ․Թումասյանի անվան մարզահամալիրում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը՝ տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը։ 

Դուբլի հեղինակ դարձավ Հելդեր Ֆերեյրան, մեկական անգամ աչքի ընկան Գոռ Մանվելյանն ու Զավեն Խուդավերդյանը։ 19-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփում 2-րդ անընդմեջ մրցավեճում։ 

«Նոան» 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Արարատը» 3 միավորով 10-րդն է։ 

Օգոստոսի 31-ին տեղի կունենա 5-րդ տուրի ևս 2 հանդիպում՝ «Սարդարապատ» - «Սյունիք», «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 5
«Նոա» - «Արարատ»՝ 4։0
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Մարզադաշտ՝ Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Գոլերը՝ Հելդեր Ֆերեյրա 20, 31, Գոռ Մանվելյան 45+2, Զավեն Խուդավերդյան 68
Խաղի արձանագրությունը