Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» 3։1 հաշվով հաղթեց «Սյունիքին»՝ շարունակելով անպարտելիության շարքն ընթացիկ մրցաշրջանում։
Դուբլի հեղինակ դարձավ Լևոն Վարդանյանը։ Մեկ գնդակ էլ խփեց Սերգեյ Կոչկալյանը։ «Սյունիքից» միակ գոլը 11-մետրանոցից գրանցեց Միգել Սիլվան։
Թիմերը հանդիպումն ավարտեցին 10 հոգով։ 38-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց սյունեցիներից Արսեն Գալստայնը։ Առաջին կեսի ավելացված ժամանակում «Սարդարապատից» կարմիր ստացավ Քրիստ Յան Լագոն։
Ալեքսանդր Տոռեսի թիմը հաղթանակի շնորհիվ միավորների թիվը հասցրեց 10-ի ու հավասարվեց «Ալաշկերտին»։ Ի տարբերություն մրցակցի՝ «Սարդարապատը» 1 հանդիպում պակաս է անցկացրել։
«Սյունիքը» 1 միավորով «Վանի» հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 5
«Սարդարապատ» - «Սյունիք»՝ 3։1
Մրցավար՝ Արտակ Վարդանյան
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Գոլերը՝ Սերգեյ Կոչկալյան 58, Լևոն Վարդանյան 61, 72, Միգել Սիլվա 86