Հետ
02.08.2026 23:10

«Ուրարտուն» վերջին րոպեներին խուսափեց պարտությունից

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» ընդունեց «Փյունիկին»։ Գոլառատ մրցավեճում թիմերը հաղթողին չպարզեցին՝ 2։2։ 

7-րդ րոպեին նռնագույններին առաջ մղեց Իման Գրիֆիթին՝ խփելով առաջին գոլը նոր թիմում։ 69-րդ րոպեին Գևորգ Տառախչյանը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Մրցավարի ավելացված ժամանակում 2-րդ դեղինը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց «Փյունիկից» Միխայիլ Կովալենկոն։

«Ուրարտուն», օգտվելով քանակական առավելությունից, հետ բերեց 2 գնդակի տարբերությունը։ Միքայել Միրզոյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ Նիկոլաոս Կայնուրիոսը գրավեց սեփական դարպասը։ 

Հայաստանի Պրեմեիր լիգա, Տուր 1
«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 2։2
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Մարզադաշտ՝ Ուրարտու-1
Գոլերը՝ Իման Շահիլ Գրիֆիթ 8, Գևորգ Տարախչյան 69, Միքայել Միրզոյան 90+2, Նիկոլաոս Կայնուրիոս 90+4 (ԻԳ)
Խաղի արձանագրությունը