Հետ
01.08.2026 21:16

Հայտարարություն «Գանձասար» - «Արարատ-Արմենիա» հանդիպման դադարեցման վերաբերյալ

Հարգելի՛ երկրպագուներ,

Շենգավիթ վարչական շրջանում հոսանքազրկումներով պայմանավորված՝ դադարեցվել է Ջունիոր Սպորտ մարզադաշտում ընթացող «Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: Խաղը դադարեցվել է 38-րդ րոպեին։

Եթե լուսավորությունը չվերականգնվի 60 րոպեի ընթացքում, ապա խաղը կհամարվի չկայացած կամ անավարտ: Այդ դեպքում վերանշանակման մասին կտեղեկացնենք հավելյալ: