ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություն է կատարել 2026/27 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղացանկում։
Փոխվել են 2-րդ տուրի «Սյունիք» - «Գանձասար» հանդիպման անցկացման վայրն ու ժամը։ Խաղը կկայանա օգոստոսի 8-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում։ Դաշտի տերը «Գանձասարն» է։
Համապատասխանաբար փոխվել է 13-րդ տուրի «Գանձասար» - «Սյունիք» հանդիպման անցկացման վայրը։ Խաղը կկայանա «Սիսիան քաղաքային» մարզադաշտում։ Դաշտի տերը կլինի «Սյունիքը»։