Մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանը։
Առաջին տուրի առաջին խաղում «Սարդարապատը» 4 գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։ Չարենցավանցիների դարպասը գրավեցին Լևոն Պետրոսյանը, Համլետ Մինասյանը, Ջանիկ Դավթյանը և Արթուր Դանիելյանը: «Վանից» պատասխանեց Պետրոս Ավետիսյանը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 1-ին տուր
«Վան» – «Սարդարապատ»՝ 1:4
Մարզադաշտ՝ Չարենցավան Քաղաքային
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Գոլեր՝ Պետրոս Ավետիսյան 85 (11մ) - Լեւոն Պետրոսյան 31, Համլետ Մինասյան 42 (11մ), Ջանիկ Դավթյան 69, Արթուր Դանիելյան 90+3։