Հետ
02.08.2026 21:49

«Նոան» հաղթանակով մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026-27 մրցաշրջանը

Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրը։

Նախորդ տարվա արծաթե մեդալակիր «Նոան» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց առաջնության նորեկ «Սյունիքի» դարպասը։

Առաջին կեսում աչքի ընկան Կալիֆալա Դումբիան ու Մարկո Լազետիչը։ Հանդիպման ավարտից 8 րոպե առաջ վերջնական հաշիվն ամրագրեց Ալբերտ Գարեգինյանը։

17-ամյա ֆուտբոլիստը խփեց առաջին գոլը երևանյան ակումբում։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 1
«Նոա» - «Սյունիք»՝ 3։0
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Վարդան Վարդումյան
Գոլերը՝ Կալիֆալա Դումբիա 30, Մարկո Լազետիչ 41, Ալբերտ Գարեգինյան 82

Խաղի արձանագրությունը