Հետ
28.08.2026 22:12

ՀՊԼ․ 5-րդ տուրը մեկնարկեց ոչ-ոքիով

Մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը։ Առաջին խաղում «Ուրարտուն» ընդունեց «Ալաշկերտին»։ Թիմերը հաղթողին չպարզեցին՝ 1։1։

14-րդ րոպեին հաշիվը բացեց Միգել Քարդոսոն։ Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ Մոմո Տուրե 1 միավոր ապահովեց հյուրերի համար։ 

Այս խաղից հետո  Ռոբերտ Արզումանյանի գլխավորած «Ուրարտուն» 8 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Ալաշկերտը» 10 միավորով 2-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 5
«Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 1։1
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Մարզադաշտ՝ Ուրարտու-1
Գոլերը՝ Միգել Ռաջանի Քարդոսո 14, Մոմո Տուրե 80
Խաղի արձանագրությունը