Հետ
17.10.2025 23:19

Սանդրո Պերկովիչը՝ Fastex Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչ

Սանդրո Պերկովիչը Fastex Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչն է։ Քվեարկել են երկրպագուները, սպորտային լրագրողները և Fast TV-ի մեկնաբանները։

Խորվաթ մասնագետի գլխավորությամբ «Նոան» սեպտեմբերին հաղթել է 3 անգամ, գրանցել 1 ոչ-ոքի: