Հետ
20.11.2026 20:29

Փոխվել է «Ալաշկերտ» - «Նոա» հանդիպման գլխավոր մրցավարը

Փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Ալաշկերտ» - «Նոա» հանդիպման մրցավարական կազմում։

Հիվանդության պատճառով խաղը չի սպասարկի Աշոտ Ղալթախչյանը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սարգիս Խաչատրյանը։