Հետ
22.11.2026 22:14

«Փյունիկը» ոչ-ոքի խաղաց, «Նոան» գերազանցեց «Ալաշկերտին»

Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը։ «Փյունիկը» Ֆրիդոմ Արենայում ընդունեց «Սարդարապատին» ու մարտական ոչ-ոքի գրանցեց՝ 2։2։

Երևանյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Դանիիլ Կուլիկովը։ Հյուրերից դիպուկ էին Արմեն Սարգսյանն ու Լևոն Վարդանյանը։ 23-ամյա ֆուտբոլիստը խփեց 4-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում։

Այս արդյունքից հետո «Փյունիկը» շարունակում է մնալ ընթացիկ մրցաշրջանի միակ անպարտելի թիմը ու 32 միավորով 2-րդն է։ «Սարդարապատը» 5-րդն է 21 միավորով։

Տուրի վերջին մրցավեճում առաջատար «Նոան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։ Միակ գնդակը հիմնական ժամանակի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին հեղինակեց Մարին Յակոլիշը։

Պաբլո Գարսիայի թիմը տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը ու 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալաշկերտը» 2-րդ անընդմեջ պարտությունից հետո 25 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 14
«Փյունիկ» - «Սարդարապատ»՝ 2։2
Մարզադաշտ՝ Ֆրիդոմ Արենա
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Դանիիլ Կուլիկով 10 (11մ), 41, Արմեն Սարգսյան 20, Լևոն Վարդանյան 80
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 14
«Ալաշկերտ» - «Նոա»՝ 0։1
Մարզադաշտ՝ Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլը՝ Մարին Յակոլիշ 90+3
Խաղի արձանագրությունը