Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Շիրակը» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը։
Դուբլի հեղինակ դարձավ Մեսամբա Բամբան, մեկ գոլ էլ խփեց Հովհաննես Փահլևանյանը։ Գյումրին ներկայացնող ակումբը միավորների թիվը հասցրեց 17-ի ու 6-րդն է մրցաշարային աղյուսակում։
«Գանձասարը» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ կրեց առաջին, իսկ ընդհանուր 12-րդ անընդմեջ պարտությունը և 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 14
«Շիրակ» - «Գանձասար»՝ 3։0
Մարզադաշտ՝ Գյումրի քաղաքային
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Գոլերը՝ Մեսամբա Բամբա 22, 68, Հովհաննես Փահլևանյան 64
Խաղի արձանագրությունը