Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արարատը» Երևանի Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին։ Անմիջական հարևանների պայքարում ոչ-ոքի գրանցվեց՝ 1։1։
29-րդ րոպեին հեռահար հարվածով տանտերերին առաջ մղեց Աբուբակար Սիդիկ Ուատարան։ 2-րդ կեսում բանակայինների համար 1 միավոր ապահովեց Դավիթ Հարությունյանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը։
Այս խաղից հետո «Արարատը» 12 միավորով 8-րդն է։ ԲԿՄԱ-ն նույնքան միավորով 9-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 14
«Արարատ» - ԲԿՄԱ՝ 1։1
Մարզադաշտ՝ Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական»
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Աբուբակար Սիդիկ Ուատարա 29, Դավիթ Հարությունյան 59 (11մ)
Խաղի արձանագրությունը