Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը։ Հերթական խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության հասավ «Սյունիքի» նկատմամբ։
20-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Միքայել Միրզոյանը։ 9 րոպե անց տանտերերից պատասխան գոլը խփեց Ժոաու Խավիեր Դե Բրիտոն։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին իր թիմին հաղթանակ պարգևեց փոխարինման մտած Գոռ Լուլուկյանը։
Երևանյան ակումբը Հայկ Միլկոնի գլխավորությամբ գրանցեց առաջին հաղթանակը և 19 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։
«Սյունիքը» 11 միավորով մնաց 10-րդ հորիզոնականում։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 14
«Սյունիք» - «Ուրարտու»՝ 1։2
Մարզադաշտ՝ Սիսիան քաղաքային
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Գոլերը՝ Միքայել Միրզոյան 20, Ժոաու Խավիեր Դե Բրիտո 29, Գոռ Լուլուկյան 90+1