Հետ
11.08.2023 17:00

«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է

Հաշվի առնելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գրությունն այն մասին, որ թիմը Նորվեգիայի Բուդյո քաղաքից վերադառանալու ընթացքում օդանավի շարժիչի անսարքության պատճառով արտակարգ վայրեջք է կատարել Օսլոյի օդանավակայանում, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտը, քննարկելով ստեղծված ֆորս մաժորային իրավիճակը, որոշում է կայացրել հետաձգել IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ մրցափուլի՝ օգոստոսի 14-ին նշանակված Արարատ-Արմենիա – Փյունիկ հանդիպումը։