Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» տանը նվազագույն հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»՝ նվաճելով Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առաջին հայկական ակումբն է, որը նման ցուցանիշ է գրանցում։ Հաղթական գոլը 90+8-ին հեղինակեց Սանդրո Լիման։
Այսպիսով, երևանյան ակումբն ընդհանուր 2։1 հաշվով գերազանցեց ռումինական թիմին։ «Արարատ-Արմենիան» լիգայի փուլում մրցակիցներին կիմանա օգոստոսի 28-ին։
Եվրոպա լիգա, որակավորման փլեյ-օֆֆ
«Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կրայովա»՝ 1։0
Մրցավար՝ Դոնատաս Ռումշաս
Մարզադաշտ՝ Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական»
Գոլեը՝ Սանդրո Լիմա 90+8