Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը։ Վերջին խաղում «Արարատ-Արմենիան» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Սարդարապատին»։
Թիմերը հաղթողին չպարզեցին՝ 1։1։ 6-րդ րոպեին երևանյան ակումբին առաջ մղեց Ժիրայր Շաղոյանը։ 25-ամյա ֆուտբոլիստը հեղինակեց իր առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում։
16 րոպե անց հյուրերից պատասխանեց Լևոն Պետրոսյանը՝ գրանցելով 3-րդ անընդմեջ գոլը Հայաստանի Պրեմիեր լիգայում։
Այս արդյունքից հետո «Արարատ-Արմենիան» 10 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Սարդարապատը» 3 մրցավեճից հետո 7 միավորով 6-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
«Արարատ-Արմենիա» - «Սարդարապատ»՝ 1։1
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Մարզադաշտ՝ «Հանրապետական»
Գոլերը՝ Ժիրայր Շաղոյան 6, Լևոն Պետրոսյան 22
Խաղի արձանագրությունը