Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում ԲԿՄԱ-ն Ավան Ակադեմիայում ընդունեց «Նոային»։
Նորանշանակ գլխավոր մարզիչ Պաբլո Գարսիայի գլխավորությամբ Հայաստանի գործող գավաթակիրը նվազագույն հաշվով առավելության հասավ բանակայինների նկատմամբ։
Միակ գնդակը 73-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հեղինակեց Զավեն Խուդավերդյանը` ապահովելով «Նոայի» 100 տոկոսանոց հաղթարշավն ընթացիկ մրցաշրջանում։
ԲԿՄԱ-ն 4 տուրից հետո դեռ հաղթանակ չունի։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
ԲԿՄԱ - «Նոա»՝ 0։1
Մարզադաշտ՝ Ավան Ակադեմիա
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Գոլը՝ Զավեն Խուդավերդյան 73