Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը։ Հերթական խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին»։
Միակ գնդակը 67-րդ րոպեին հեղինակեց Կացույուկի Իշիբաշիին։ 2-րդ անընդմեջ հաղթանակից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 7 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։
«Շիրակը» 4 միավորով 7-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
«Շիրակ» - «Ուրարտու»՝ 0։1
Մարզադաշտ՝ Գյումրի քաղաքային
Մրցավար՝ Արտակ Վարդանյան
Գոլը՝ Կացույուկի Իշիբաշիի 67