ՀՖՖ Մրցումների բաժինը Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված «Սարդարապատ» - «Փյունիկ» խաղը վերանշանակել է 09․09․2026թ-ին ժամը 18։00-ին, Հ․Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտում։
Ըստ նախնական վիճակահանության՝ դաշտի տերը «Սարդարապատն» է։ Միևնույն ժամանակ, 14-րդ տուրի «Փյունիկ» - «Սարդարապատ» հանդիպումը՝ նշանակված Հ. Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտում, տեղափոխվել է Երևանի Ֆուտբոլի ակադեմիա։
Այս մրցավեճում դաշտի տերը կլինի «Փյունիկը» ։