Սեպտեմբերի 30-ին կայացավ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը, որի ընթացքում որոշվել է «Վեստ Արմենիային» զրկել երեք միավորից՝ գրանցելով տեխնիկական պարտություն։
Fastex Պրեմիեր Լիգայի 7-րդ մրցափուլի «Ուրարտուի» հետ խաղում հյուրերի կողմից խախտվել է ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի (2024-2025 մրցաշրջան) 31․09 կետի պահանջը, որն է խաղադաշտում միաժամանակ ունենալ ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 3 ֆուտբոլիստ։
Հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի պահանջն ու ՀՖՖ Մրցումների բաժնի կողմից ներկայացված գրավոր միջնորդությունը և «Ուրարտու ՖԱ» ներկայացրած բողոքը՝ որոշում է կայացվել «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն՝ 0:3 հաշվով։
Կարգապահական և էթիկայի կոմիտեի արձանագրությունն ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ։