Հետ
13.06.2025 15:00

Կարեն Մելքոնյանը՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայտնի է Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը։

Երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast TV-ի մեկնաբանների քվեարկության արդյունքում Կարեն Մելքոնյանը ստացել է լավագույն խաղացողի՝ YoHealth Ամսվա Սիրտ մրցանակը։

Մայիսին ֆուտբոլիստն անցկացրել է 5 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ: