Հետ
20.11.2026 16:52

«Արարատ-Արմենիան» վերջին րոպեներին հաղթեց «Վանին»

Միջազգային դադարից հետո վերսկսվեց Հայաստանի Պրեմիեր լիգան։ 14-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանում ընդունեց «Արարատ-Արմենիային» և պարտվեց 1։2 հաշվով։

60-րդ րոպեին հաշիվը բացեց Սանդրո Լիման՝ խփելով 4-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում։ 10 րոպե անց տուգանայինի խաղարկումից հյուրերին պատասխանեց Տիգրան Սարգսյանը։ 89-ին գործող չեմպիոնին հաղթանակ պարգևեց Կարեն Մուրադյանը։ 

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 32-ի ու շարունակում է եզրափակել լավագույն եռյակը։ «Վանը» 11 միավորով մնաց 8-րդ տեղում։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 14
«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 1։2
Մարզադաշտ՝ Չարենցավան քաղաքային
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Սանդրո Լիմա 60, Տիգրան Սարգսյան 70, Կարեն Մուրադյան 89
Խաղի արձանագրությունը