Հետ
02.08.2024 21:15

Մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանը

Օգոստոսի 2-ին մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանը: Առաջին մրցափուլի առաջին խաղում ուժերը չափեցին ԲԿՄԱ-ն և «Շիրակը»:

Բանակայինները 18-րդ րոպեին մնացին 10 հոգով, ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Արգիշտի Պետրոսյանը: Առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին:

Գյումրին ներկայացնող թիմը 2 անգամ աչքի ընկավ երկրորդ խաղակեսում՝ տոնելով մրցաշրջանի առաջին հաղթանակը:

ԲԿՄԱ - «Շիրակ»` 0:2 (0:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Լյովա Մրյան, 56, Ռազմիկ Հակոբյան, 72

Խաղի արձանագրությունը