Հետ
16.06.2026 15:44

Սանդրո Պերկովիչն ու Հելդեր Ֆերեյրան ստացան մայիսի լավագույնի մրցանակները

Սանդրո Պերկովիչն ու Հելդեր Ֆերեյրան ստացան մայիսի լավագույնի մրցանակները։

«Նոայի» գլխավոր մարզիչը ստացել է Fastex Ամսվա մարզիչ մրցանակը՝ երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast Sports-ի մեկնաբանների քվեարկությամբ։

Խորվաթ մասնագետի գլխավորությամբ «Նոան» մայիսին տոնել է 4 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի։ Վաստակած 14 միավորով թիմն ունի նախորդ ամսվա լավագույն ցուցանիշն առաջնությունում։

Սանդրո Պերկովիչին հաջորդել են Վահե Գևորգյանը («Ալաշկերտ») և Մանուել Տուլիպա («Արարատ-Արմենիա»)։

Հելդեր Ֆերեյրան դարձել է YoHealth Ամսվա Սիրտ։ «Նոայի» հարձակվողին հաջորդել են Հենրի Ավագյանը («Փյունիկ») և Մոմո Տուրեն («Ալաշկերտ»)։