Հետ
17.06.2026 10:13

ԿԼ․ «Ալաշկերտը» կհանդիպի ղազախական «Ելիմայ Սեմեյին», «Փյունիկը»՝ Մալթայի «Մարսաշլոկին»

Հունիսի 16-ին շվեյցարական Նիոնում կայացավ Կոնֆերենցիաների որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

«Ալաշկերտը» կմրցի ղազախական «Ելիմայ Սեմեյի» հետ։

Նույն փուլում «Փյունիկը» կհանդիպի Մալթայի «Մարսաշլոկին»։

Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից, որի վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին։

Հանդիպումները նախատեսված են հուլիսի 9-ին և 16-ին։