Հետ
27.05.2026 23:53

«Արարատ-Արմենիան» ստացավ չեմպիոնական գավաթը և կխաղա ՉԼ, իսկ «Նոան», «Փյունիկը» և «Ալաշկերտը»՝ ԿԼ որակավորման փուլում

Կայացավ Fastex Պրեմիեր լիգայի վերջին՝ 27-րդ տուրը։

Մեկ տուր առաջ Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոն դարձած «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով գերազանցեց «Գանձասարին»։ Հանդիպման միակ գոլը խփեց Ժիրայր Շաղոյանը։ Խաղի ավարտին Մանուել Տուլիպայի սաները ստացան չեմպիոնական գավաթը։

«Փյունիկը» կամային հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ՝ 2-1։ Չարենցավանցիներից հաշիվը բացեց Պետրոս Ավետիսյանը։ Արտակ Օսեյանի սաներից պատասխանեցին Խավի Մորենոն և Ֆիլիպե Ալմեյդան։

«Նոան» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը։ Աչքի ընկան Գոռ Մանվելյանը, Նիկոլաս Սենտինին, Արամ Խամոյանը, Մարին Յակոլիշը և Գուստավո Սանգարեն։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։

Մրցաշարային աղյուսակում համապատասխանաբար 2-ից 4-րդ տեղերը զբաղեցրած «Նոան» (56 միավոր), «Փյունիկը» (55 միավոր) և «Ալաշկերտը» (53 միավոր) կխաղան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։

Fastex Պրեմիեր լիգա․ Տուր 27
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար»՝ 1։0

Մարզադաշտ՝ Երևան Ֆուտբոլի ակադեմիա
Մրացավար՝ Նարեկ Հակոբյան
Գոլեր՝ Ժիրայր Շաղոյան 42’

Խաղի արձանագրությունը

«Փյունիկ» - «Վան»՝ 2։1
Մարզադաշտ՝ Երևան «Հանրապետական»
Մրացավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլեր՝ Խավիեր Մորենո Սանչես 22’ (11մ), Ֆիլիպե Ռաֆայել Վիեյրա Ալմեյդա 84’ - Պետրոս Ավետիսյան 3’

Խաղի արձանագրությունը

«Ուրարտու» - «Նոա»՝ 0։5
Մարզադաշտ՝ Երևան Ուրարտու-1
Մրացավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլեր՝ Գոռ Մանվելյան 2’, Նատանաել Ռուբեն Սանտինի 5’, Արամ Խամոյան 59’, Մարին Յակոլիշ 75’, Գուստավո Ֆաբրիս Սանգարե 78’

Խաղի արձանագրությունը