Fastex Պրեմիեր լիգայի վերջին՝ 27-րդ տուրում «Ալաշկերտը» հաղթեց «Շիրակին» և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։
Խաղի հաշիվը 5-րդ րոպեին ինքնագոլով բացեց Ալեքսա Վիդիչը։ 20 րոպե անց Յարոսլավ Մատյուխինը կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը։
Այս հաղթանակի շնորհիվ Վահե Գևորգյանի թիմը 53 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
«Արարատն» ու ԲԿՄԱ-ն հաղթողին չպարզեցին՝ փոխանակվեցին մեկական գնդակով։ Դավիթ Հարությունյանի գոլին «Արարատից» պատասխանեց Կալիֆալա Մամադու Դումբիան։ Նա անվրեպ իրացրեց 11-մետրանոցը։
«Արարատը» 13 միավորով հավասարվեց «Շիրակին» և լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 9-րդ հորիզոնական։ Գյումրու թիմը մրցաշրջանն ավարտեց10-րդ տեղում, իսկ ԲԿՄԱ-ն 23 միավորով՝ 7-րդ հորիզոնականում։
Fastex Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 2:0
Մարզադաշտ՝ Երևան Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Աշոտ Հարությունյան
Գոլեր՝ Ալեքսա Վիդիչ 4' (ԻԳ), Յարոսլավ Մատյուխին 25'
«Արարատ» - ԲԿՄԱ՝ 1:1
Մարզադաշտ՝ Երևան «Հանրապետական»
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան
Գոլեր՝ Կալիֆալա Մամադու Դումբիա 64 ’(11մ) - Դավիթ Հարությունյան 48’