Հետ
17.06.2026 10:05

ՉԼ․ Որակավորման 1-ին փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ

Հունիսի 16-ին շվեյցարական Նիոնում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» դեմ: Առաջին հանդիպումը կկայանա Երևանում։

Որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղերը նախատեսված են հուլիսի 7-8-ը, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-15-ին: