Հայտնի է Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզիչը։
Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: «Նոայի» պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ Fastex Պրեմիեր լիգայում փետրվար-մարտ ամիսներին անցկացրած 4 խաղում տարել է նույնքան հաղթանակ: «Նոան» այդ խաղերում դարձել է 13 գոլի հեղինակ՝ սեփական դարպասն ընդունելով միայն մեկը։