Հետ
23.05.2026 21:08

«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի չեմպիոն

«Փյունիկի» և «Նոայի» գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Արարատ-Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ դարձավ Հայաստանի չեմպիոն։

Մանուել Տուլիպայի թիմն անցնող 26 տուրում վաստակեց 57 միավոր։ Արթուր Սերոբյանն ու ընկերները հաղթեցին 17, պարտվեցին՝ ընդամենը 3 խաղում, գրանցեցին 6 ոչ-ոքի։ «Արարատ-Արմենիան» խփեց 49, բաց թողեց՝ 25 գնդակ։

Սա «Արարատ-Արմենիայի» Հայաստանի երրորդ չեմպիոնությունն է։ Նրանք Հայաստանում լավագույնն էին նաև 2018–19 և 2019-20 մրցաշրջաններում։