Հետ
24.10.2026 22:55

«Ալաշկերտը» Գյումրիում նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունեց «Ալաշկերտին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով՝ 1։0

Միակ գնդակը հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ հեղինակեց Ֆիլիպ Էջիկեն։ Հաղթանակի շնորհիվ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 22 միավորով 4-րդն է։

«Շիրակը» 11 միավորով մնաց 7-րդ հորիզոնականում։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 11
«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 0։1
Մարզադաշտ՝ Գյումրի քաղաքային
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան
Գոլը՝ Ֆիլիպ Չինեմերեմ Էջիկե 86
Խաղի արձանագրությունը