Հետ
25.10.2026 18:40

«Սյունիքը» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին

Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրը։ «Սյունիքը» Սիսիանի Քաղաքային մարզադաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին ու հաղթեց 4։1 հաշվով։

Հեթ-տրիքի հեղինակ դարձավ Օդինակաչի Էմանուելը։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Վահագն Հայրապետյանը։ Հյուրերից մեկ գոլ խփեց Ալյոշա Խաչատրյանը։

Հաղթանակի շնորհիվ Իգոր Պիկուշյակի թիմը միավորների թիվը հասցրեց 8-ի, լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց ԲԿՄԱ-ին՝ մրցաշարային աղյուսակում բարձրանալով 10-րդ տեղ։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը նախավերջինն է նույնքան միավորով։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 11
«Սյունիք» - ԲԿՄԱ՝ 4։1
Մարզադաշտ՝ Սիսիսանի Քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Գոլերը՝ Ալյոշա Խաչատրյան 32, Օդինակաչի Գադսուիլ Էմանուել 56, 90+1, 90+3, Վահագն Հայրապետյան 84
Խաղի արձանագրությունը