Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրը։ Կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» 2։1 հաշվով հաղթեց «Նոային»։
9-րդ րոպեին հաշիվը բացեց Սանդրո Լիման։ 22-ին Ժիրայր Շաղոյանը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Մարկո Լազետիչը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց իր թիմին ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունից չփրկեց։
Հաղթանակի շնորհիվ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 26-ի ու շարունակում է հետապնդել «Նոային»։ Պաբլո Գարսիայի սաներն առաջատարն են 28 միավորով։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 11
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Սանդրո Լիմա 9, Ժիրայր Շաղոյան 22, Մարկո Լազետիչ 80
Խաղի արձանագրությունը