Հետ
23.10.2026 17:26

«Վանը» կամային հաղթանակի հասավ «Արարատի» նկատմամբ

Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրը։ «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին» ու կամային հաղթանակ գրանցեց՝ 2։1։ 

26-րդ րոպեին հյուրերին հեռահար հարվածով առաջ մղեց Օկոչուկվու Չուկվուն։ Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ Ռաֆայել Նասիմենտոն խփեց պատասխան գոլը։ 67-ին Գաբա Ջոսուեն հաղթանակ պարգևեց տանտերերին։

Այս հաղթանակից հետո «Վանը» 10 միավորով 9-րդ տեղում է։ «Արարատը» 8-րդն է 11 միավորով։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 11
«Վան» - «Արարատ»՝ 2։1
Մարզադաշտ՝ Չարենցավան քաղաքային
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Օկոչուկվու Չուկվու 26, Ռաֆայել Նասիմենտո 40, Գաբա Ջոսուե 67
Խաղի արձանագրությունը