Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Փյունիկը» Ֆրիդոմ Արենայում 3 անպատասխան գնդակ ուղարկեց առաջնության հետնապահի՝ «Գանձասարի» դարպասը։
Բոլոր գոլերը գրանցվեցին 2-րդ կեսում։ 59-րդ րոպեին հաշիվը բացեց Սեադ Իսլամովիչը։ 76-ին տանտերերի առավելությունը մեծացրեց Իասոնաս Պիկիսը։
25-ամյա ֆուտբոլիստը գոլերի քանակը հասցրեց 8-ի ու «Ալաշկերտից» Դոմի Ժորես Մասումոյի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը։
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Դավիթ Դավթյանը գրավեց սեփական դարպասը։ Դմիտրի Գունկոյի թիմը 25 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղ։
«Գանձասարը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 11
«Փյունիկ» - «Գանձասար»՝ 3։0
Մարզադաշտ՝ Ֆրիդոմ Արենա
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Գոլերը՝ Սեադ Իսլամովիչ 59, Իասոնաս Պիկիս 76, Դավիթ Դավթյան 83 (ԻԳ)
Խաղի արձանագրությունը