Մայիսի 28-ին ավարտվեց Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 առաջնությունը: Կայացան վերջին երկու հանդիպումները, որոնց արդյունքում մրցաշարային աղյուսակը ստացավ վերջնական տեսքը:
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին» և մրցաշրջանն ավարտեց երկրորդ հորիզոնականում: «Ուրարտուն» սեփական հարկի տակ զիջեց «Վանին» և մնաց երրորդ տեղում:
«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 6:0 (2:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Գոլերը՝ Մարիուս Նուբիսի, 29, 61, Հովհաննես Հարությունյան, 43, Տենտոն Յեննե, 75, Արմեն Համբարձումյան, 76, Մաթյո Գբոմադու, 81
Խաղի արձանագրությունը
«Ուրարտու» - «Վան»՝ 0:2 (0:1)
Երևան, Ուրարտու-1
Մրցավար՝ Աշոտ Հարությունյան
Գոլերը՝ Իզուչուկվու Օկոնկվո, 4, Կաջալի Դրամե, 55
Խաղի արձանագրությունը