Հունիսի 18-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում «Արարատ-Արմենիան» երկրորդ փուլում ուժերը կչափի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ:
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 31-ին:
ՈւԵՖԱ ՉԼ որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» կմրցի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ, պարտվելու դեպքում պայքարը կշարունակի ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում՝ խաղալով «ԿՈւՊՍ Կուոպիո» (Ֆինլանդիա) - «Միլսամի» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում հաջողության հասնելու դեպքում երկրորդ փուլում «Ուրարտուի» մրցակիցը կլինի Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան», իսկ «Փյունիկինը»՝ հունգարական «Դյորը»:
Հանդիպումների անցկացման հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: