Հետ
17.06.2025 18:11

Կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը

Հունիսի 17-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» ուժերը կչափի բելառուսական «Նեման Գրոդնոյի» հետ, իսկ «Փյունիկը» կմրցի Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիի» հետ:

Թիմերի միջև առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 10-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 17-ին: «Ուրարտուն» առաջին հանդիպումը կանցկացնի տանը, իսկ «Փյունիկը» կխաղա մրցակցի հարկի տակ:

Հանդիպումների անցկացման հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: