Հետ
11.07.2025 00:58

«Փյունիկը» զիջեց «Տրե Ֆիորիին» ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի առաջին խաղում

Հուլիսի 10-ին Սան Մարինոյում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Տրե Ֆիորի» (Սան Մարինո) - «Փյունիկ» հանդիպումը:

«Փյունիկը» զիջեց մրցակցին նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը խփեց Մատեո Մանֆրոնին 63-րդ րոպեին:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: