Հուլիսի 10-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու»-«Նեման» (Բելառուս) հանդիպումը:
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց գոլերի: Երկրորդ խաղակեսի մեկնարկում 11-մետրանոց հարված նշանակվեց «Ուրարտուի» դարպասին, բայց Գոռ Մատինյանը հետ մղեց այդ գնդակը: Մեկ րոպե անց՝ 49-րդ րոպեին, այնուամենայնիվ, «Նեմանը» բացեց հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Անտոն Սուչկովը: 54-րդ րոպեին Պավել Սավիցկին մեծացրեց հյուրերի առավելությունը:
«Ուրարտուից» Նիկոլաս Կալուկյանը 68-րդ րոպեի կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:
Այսքանով իրադարձությունները չավարտվեցին: 90-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, սակայն «Նեմանի» ֆուտբոլիստները մնացած ժամանակում չկարողացան օգտվել թվային առավելությունից:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին չեզոք երկրում: Խաղը կյուրընկալի Հունգարիայի Դյոր քաղաքի «Դյորմոտ» մարզադաշտը: