Հետ
08.07.2025 22:52

«Նոան» ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը մեկնարկեց հաղթանակով

Հուլիսի 8-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կայացավ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Նոա»- «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա) հանդիպումը: 

Հանդիպումն ավարտվեց «Նոայի» նվազագույն հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գոլը 69-րդ րոպեին խփեց Իմրան Ուլադ Օմարը: 

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում: