Հետ
13.09.2026 22:36

ՀՊԼ․ «Փյունիկը» հաղթեց 7-րդ տուրի վերջին խաղում

Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը։ Վերջին խաղում «Փյունիկը» Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը։

69-րդ րոպեին 11-մետրանոցը հստակ իրացրեց ու հաշիվը բացեց Դանիիլ Կուլիկովը։ Հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ վերջնական հաղթանակն ապահովեց Իասոնաս Պիկիսը։

Հաղթանակի շնորհիվ նռնագույնները մրցաշարային աղյուսակում գերազանցեցին գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» ու 17 միավորով բարձրացան 2-րդ տեղ։

Գյումրին ներկայացնող ակումբը 10 միավորով մնաց 6-րդ տեղում։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Փյունիկ» - «Շիրակ»՝ 2։0
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Մարզադաշտ՝ Երևան Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Դանիիլ Կուլիկով 69, Իասոնաս Պիկիս 81
Խաղի արձանագրությունը