Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Սարդարապատը» Աբովյանի Վ․Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունեց «Ալաշկերտին»։ Թիմերը հաղթողին չպարզեցին՝ 1։1։
27-րդ րոպեին հաշիվը բացեց Սերգեյ Կոչկանյանը։ 51-ին Դոմի Մասումոն խփեց պատասխան գոլը՝ ամրագրելով մրցավեճի ելքը։
Ալեքսանդր Տոռեսի գլխավորած թիմը 11 միավորով 5-րդն է։ «Ալաշկերտը» 14 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Սարդարապատ» - «Ալաշկերտ»՝ 1։1
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Սերգեյ Կոչկանյան 27, Դոմի Մասումու 51