Մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը։ Մեկնարկային խաղում «Վանը» ընդունեց ԲԿՄԱ-ին։ Չարենցավանը ներկայացնող ակումբը կամային հաղթանակ տոնեց՝ 2։1։
Հաշիվը բացեցին բանակայինները. 5-րդ րոպեին աչքի ընկավ Մայք Ասիրյանը։ 51-րդ րոպեին Ահմադ Սամանին խփեց պատասխան գոլը։ 6 րոպե անց Չիմուկա Լուենդոն ապահովեց «Վանի»՝ ընթացիկ մրցաշրջանի առաջին հաղթանակը։
Այս խաղից հետո Արմեն Սանամյանի գլխավորած թիմը 4 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։ ԲԿՄԱ-ն 8-րդն է 7 միավորով։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Վան» - ԲԿՄԱ՝ 1։2
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Մարզադաշտ՝ Չարենցավան քաղաքային
Գոլերը՝ Մայքլ Ասիրյան 5, Ահմադ Սամանի 51, Չիմուկա Լուենդո 57
Խաղի արձանագրությունը