Հետ
12.09.2026 23:19

«Արարատը» ու «Նոան» 3 միավոր վաստակեցին

Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը։ «Արարատը» Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում հյուրընկալվեց «Գանձասարին» ու գերազանցեց 2։0 հաշվով։

5-րդ րոպեին 11-մետրանոցը հստակ իրացրեց Էդգար Մովսեսյանը։ 90+ 5-ին վերջնական հաղթանակն ամրագրեց Մուսա Կանտեն։

Սա Կարեն Բարսեղյանի թիմի 2-րդ հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում։։ «Արարատը» 6 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Գանձասարը» նախավերջինն է 3 միավորով։

Տուրի կենտրոնական մրցավեճում «Նոան» մրցակցի հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը։ 

Դուբլի հեղինակ դարձավ Հելդեր Ֆերեյրան, մեկ գոլ էլ խփեց Մարկո Լազետիչը։ Պաբլո Գարսիայի գլխավորած թիմը 7 խաղում ունի նույնքան հաղթանակ ու 21 միավորով առաջինն է։

«Ուրարտուն» 7-րդն է 8 միավորով։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Գանձասար» - «Արարատ»՝ 0։2
Մրցավար՝ Յուրա Մահտեսյան
Մարզասաշտ՝ «Ջունիոր սպորտ»
Գոլերը՝ Էդգար Մովսեսյան 5’(11մ), Մուսա Կանտե 90+5’
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Ուրարտու» - «Նոա»՝ 0։3
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Մարզադաշտ՝ Ուրարտու-1
Գոլերը՝ Հելդեր Ֆերեյրա 31, 49, Մարկո Լազետիչ 43
Խաղի արձանագրությունը