Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սյունիքի» դարպասը։
Դուբլի հեղինակ դարձավ Արայիկ Էլոյանը, մեկ գոլ էլ խփեց Կառլոս Ֆրանսան։ Հաղթանակի շնորհիվ Մանուել Տուլիպայի թիմը միավորների թիվը հասցրեց 16-ի և շարունակում է հետապնդել առաջատար «Նոային»։
«Սյունիքը» ընթացիկ մրցաշրջանում առանց հաղթանակի միակ թիմն է ու 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 7
«Արարատ-Արմենիա» - «Սյունիք»՝ 3։0
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Մարզադաշտ՝ Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Գոլերը՝ Կառլոս Էնրիկե Ֆրանսա Ֆրեյրես 18, Արայիկ Էլոյան 61, 73
Խաղի արձանագրությունը